ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵՏՀ առևտրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Երևանում նախատեսված ԵԱՏՄ-Իրան երկխոսության նախապատրաստումը

ԵՏՀ առևտրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Երևանում նախատեսված ԵԱՏՄ-Իրան երկխոսության նախապատրաստումը

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողով – 2024-ի հարթակում նախատեսվող ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության նախապատրաստման քննարկումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ գործարար երկխոսությունը կդառնա համաժողովի առանցքային միջոցառումներից մեկը և թույլ կտա հնարավորություններ բացել իրանական ընկերությունների հետ Միության երկրների բիզնեսի առևտրատնտեսական կապերի խորացման համար ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի լույսի ներքո:

՛՛Գործընկերների հետ համագործակցության առումով մեր գործարար շրջանակները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում լոգիստիկայի, ենթակառուցվածքի ոլորտների, ինչպես նաեւ առեւտրային գործառնությունների պարզեցման հարցերի նկատմամբ՝ ներառյալ վճարումների իրականացումը՛՛,-ընդգծել է Անդրեյ Սլեպնյովը:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի վավերացման ընթացքի և ընթացիկ ու հաջորդ տարի Իրանի հետ ԵՏՀ փոխգործակցության զարգացման ծրագրերի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: