շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եթե Բրյուսելը չօգնի վերականգնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը, Հունգարիան կարգելափակի ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները. Օրբան

Եթե Բրյուսելը չօգնի վերականգնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը, Հունգարիան կարգելափակի ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները. Օրբան

Եթե Բրյուսելը չօգնի վերականգնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը, Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նա հավելել է, որ Կիևի այդ որոշումն անընդունելի է. «Անընդունելի է, որ Ուկրաինան հրաժարվում է ռուսական գազն իր տարածքով տեղափոխել Կենտրոնական Եվրոպա՝ դրանով իսկ առաջացնելով գազի գնի բարձրացում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ամեն ինչի, այդ թվում՝ վառելիքի գների բարձրացման։ Այդ պատճառով մենք այլ ելք չունենք, քան շատ լուրջ և հաստատակամ ասել՝ եթե նրանք չփոխեն դա, մենք կվերացնենք պատժամիջոցները»։

Օրբանը նաև պահանջել է, որ Եվրահանձնաժողովն ապահովի պայմաններ, որոնք չեն վնասի Հունգարիայի քաղաքացիների շահերը և չեն հանգեցնի գների հետագա աճի: 

 

  • Կիսվել: