Եթե այսպես շարունակվի, ապա ուկրաինական պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել. Պուտին
Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտներին ուկրաինական հարվածների գլխավոր խնդիրներից մեկը «սեփական բնակչության և հովանավորների ուշադրությունը կրկին շեղելն է, այսպես կոչված, հակահարձակման լիակատար ձախողումից` ամբողջական և բացարձակ»։ Այս մասին Ռուսաստանի սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հայտարարել է, որ ռուսաստանցիներին անհնար է հաղթել, Ռուսաստանն իր շահերը միշտ պաշտպանել է և հիմա էլ կպաշտպանի:
Ըստ ՌԴ նախագահի՝ «Զելենսկու խաղաղության բանաձևը» անթույլատրելի պահանջ է բանակցությունների համար։
Պուտինը նշել է, որ անհնար է Ռուսաստանին դրդել հրաժարվել այն նվաճումներից, որոնք իրականացվել են վերջին 1,5 տարվա ընթացքում:
՛՛Եթե հետագայում շարունակվի այն, ինչ հիմա շարունակվում է, այն, ինչ հիմա տեղի է ունենում, իսկ հիմա դա միանգամայն ակնհայտ է, որ ոչ միայն ձախողվել է նրանց հակահարձակումը, այլև նախաձեռնությունը գտնվում է ռուսական զինված ուժերի ձեռքում, եթե այսպես շարունակվի, ապա ուկրաինական պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել՛՛,-ընդգծել է նա: