Երրորդ անգամ Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնել է Մադուրոն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրում նախագահի ընտրությունից հինգ ամիս անց, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Մադուրոն՝ ընտրողների ձայների 51,2 տոկոսով:
Նրա հիմնական մրցակիցն ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսն էր, որը չի ճանաչել ընտրության արդյունքները: