Եռօրյա բուռն մարտերից հետո զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ
Երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք, տեղեկացնում է skynewsarabia-ն։
Նշվում է, որ քաղաքի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։
Ըստ տեղական իշխանությունների՝ հակակառավարական զինված խմբերը փորձում են վերահսկողություն հաստատել քաղաքի ռազմավարական վայրերի վրա։