Երկրորդ անգամ Ուզբեկստանի նախագահի պաշտոնում ընտրված Միրզիյոեւը ստանձնել է պաշտոնը
Շավքաթ Միրզիյոեւը, որը երկրորդ անգամ ընտրվել է Ուզբեկստանի նախագահ, շաբաթ ստանձնել է պաշտոնը։
Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Սենատի (խորհրդարանի վերին պալատ) մամուլի ծառայությունում, որի շենքում այս պահին տեղի է ունենում երդմնակալության արարողությունը։
«Շավքաթ Միրզիյոեւը հոկտեմբերի 24-ին կայացած հերթական նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 80,12 տոկոսը եւ օրենսդրության համաձայն՝ այսօր (նոյեմբերի 6-ին - ՏԱՍՍ) ստանձնում է Ուզբեկստանի նախագահի պաշտոնը»,- մամուլի ծառայության ներկայացուցիչը մեջբերել է ԿԸՀ նախագահ Զայնիդդին Նիզամհոջաեւին, որը Միրզիյոեւին է հանձնել նախագահի վկայականը։ Այնուհետեւ Միրզիյոեւը, ձեռքը դնելով սահմանադրության եւ Ղուրանի վրա, երդվել է հավատարիմ լինել Ուզբեկստանի ժողովրդին։
Երդմնակալությունից հետո պաշտոնն ստանձնած Միրզիյոեւին հանձնվել են նախագահական իշխանության՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին ստեղծված տարբերանշանները՝ կրծքանշան եւ դրոշ։ Այժմ Միրզիյոեւը հանդես է գալիս զեկույցով։
Երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Սենատի նոր շենքի նիստերի դահլիճում, որի երեսպատումն ավարտվել է ուրբաթ։ Անցած անգամ՝ 2016թ. դեկտեմբերի 114-ին, այդ արարողությունը տեղի էր ունեցել Օրենսդրական պալատի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում։