երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Երկրին սպառնացող YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASA

Երկրին սպառնացող YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASA

Լուսնի հետ 2024 YR4 աստերոիդի բախման հավանականությունը փոքր-ինչ մեծացել է։ Այս մասին ապրիլի 2-ին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA):

«Գործակալության փորձագետները…. նորացրել են 2032 թվականի դեկտեմբերի 22-ին Լուսնի հետ 2024 YR4-ի բախման հավանականությունը 1,7%-ից (հաշվարկված փետրվարի վերջի դրությամբ) մինչև 3,8%՝ հիմնվելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և վերերկրյա աստղադիտակների դիտարկումների տվյալների վրա: Հավանականությունը, որ աստերոիդը կթռչի-կանցնի Լուսնի մոտով, կազմում է 96,2%», - ասված է հաղորդագրության մեջ:

2024 YR4 աստերոիդը հայտնաբերվել է 2024 թ. դեկտեմբերի վերջին Չիլիում գործող Atlas ցանցի աստղադիտակներից մեկի կողմից։ Աստղագետների հաշվարկներով՝ այն կարող է մոտենալ Երկրին 2032 թվականի դեկտեմբերի 22-ին: Աստերոիդի չափը գնահատվում է 53-67 մետր՝ 10-հարկանի շենքի չափ։ 

 

  • Կիսվել: