Երկրաշարժ Թուրքիայում. այս անգամ՝ 4․1 մագնիտուդ ուժգնությամբ
Թուրքիայում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մարաշ նահանգում (Գյոքսունի շրջան)։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:54-ին 5․17 կմ խորության վրա։