կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են  պահեստային օդանավակայաններ

Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ

Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սարատովի Գագարինի օդանավակայանից։

Խոսքը վերաբերում է «Աերոֆլոտ» և «Shirak Avia» ավիաընկերությունների չվերթերին։  Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչներ և օդանավակայանի աշխատակիցներ։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: