Էրդողանը Զելենսկիին մաղթել է «ապօրինաբար օկուպացված Ղրիմը» ազատագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Վստահ եմ, որ Ղրիմի հարթակն իրական գործիք կդառնա ապօրինաբար օկուպացված Ղրիմի ազատագրման գործում»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Զելենսկիի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նա շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին Թուրքիայում անտառային հրդեհների մարման գործում ներդրած ավանդի համար: