Էրդողանը որևէ հանդիպում չունի ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ վարող ռուսական կամ ամերիկյան պատվիրակությունների հետ նախատեսված որևէ հանդիպում չունի։
Այս մասին են վկայում Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից լրագրողներին տրամադրված նրա ժամանակացույցի վերաբերյալ տվյալները։
Ապրիլի 10-ին Էրդողանը կլինի Անկարայում, որտեղ կանցկացնի Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի Թուրքիա այցի հետ կապված միջոցառումներ։ Նրա օրացույցում այլ միջոցառումներ չկան։
Բացի այդ, ինչպես ТАСС-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը, Ստամբուլում գտնվող պատվիրակությունները սկզբում մտադիր են կենտրոնանալ երկկողմ հրատապ հարցերի քննարկման վրա՝ նախապես որոշված ձևաչափով։