Էրդողանը խոսել է գալիք ձմռանը թուրքական իշխանությունների գլխավոր խնդրից
Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են.
«Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա
Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։
Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել գազի վճարումները մինչև 2024 թվականը, որով նա փորձում է մեղմել էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը։ Ինչպես նշվում է, երկրի կախվածությունը ներմուծվող էներգակիրներից մեծացրել է ճնշումը երկրի արժույթի և բյուջեի վրա։
Սեպտեմբերի վերջին թուրքական լիրան հասավ ռեկորդային նվազագույնի։