Էրդողանը և Մակրոնը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Նախագահ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և ողջունել է Դամասկոսում իր դեսպանատունը վերաբացելու Ֆրանսիայի որոշումը։