Էրդողանը չի բացառում` եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ի մատակարարումից, Թուրքիան հնարավոր է ՌԴ-ից կործանիչներ ձեռք բերի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ի մատակարարումից: Այդ մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք: Երբ մենք գնում էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չէինք հարցնում: Եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա մենք կգնենք դրանք»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը հայտնել է, որ Անկարան և Մոսկվան մոտ են 36 Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: