ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Էրդողանը Ալիևի հրավերով կմեկնի Նախիջևան

Էրդողանը Ալիևի հրավերով կմեկնի Նախիջևան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Իլհամ Ալիևի հրավերով կմեկնի Նախիջևան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենան բանակցություններ երկու երկրների ղեկավարների և պատվիրակությունների միջև։

Քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձություններ։

  • Կիսվել: