ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ այսօր տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
 
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ օրակարգը ներառում է Սիրիայում զարգացումները, Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները և հրադադարի պլանավորված գործընթացը, Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը, հրադադարի խախտումների լուծումը, Արևելյան Միջերկրական ծովը, Կիպրոսը և Ժնևում Կիպրոսի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպումը։ 

Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվեն նաև Սիրիայի նոր վարչակազմի և քրդական SDF շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության, դրա իրականացման և ժամանակացույցի հետ կապված հարցեր: 
 
 

  • Կիսվել: