Էրդողանի ստորագրությամբ տարածվող պաշտոնական փաստաթուղթը կեղծիք է
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առնչվող սոցցանցերում տարածված լուրերի վերաբերյալ:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ պաշտոնական փաստաթղթի մասին պնդումներով հանդերձ հրապարակված լուսանկարը իրականության հետ կապ չունի»:
Բացի այդ, ընդգծվել է, որ դրանք տարածվել են քարոզչական նպատակներով՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) սոցէջերից, ինչպես նաև, որ այսպիսի փաստաթուղթ անցած տարիներին ևս շրջանառվել է մեդիայում: