հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի շրջանում դաշնային զորքեր տեղակայելու որոշման դեմ

Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի շրջանում դաշնային զորքեր տեղակայելու որոշման դեմ

Էրբիլում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի՝ Իրաքյան Քրդստանի շրջանում դաշնային զորքեր տեղակայելու որոշման դեմ: Դատարանի որոշմամբ Բաղդադին թույլատրվել է զորքեր տեղակայել Իրաքի բոլոր միջազգային սահմաններին, այդ թվում՝ Քրդստանի ինքնավար նահանգում:

Նոյեմբերի 24-ին Ալի Ազ Զեյդին հրահանգել էր վերահսկողության տակ վերցնել Քրդստանի սահմանային անցակետերը և նավթահանքերը:

Իրաքի կենտրոնական իշխանությունները Քրդստանի իշխանություններին մեղադրել են նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու համար՝ նշելով, որ հաստատվել են նավթի մաքսանենգության դեպքեր:

Քրդստանի նահանգային իշխանությունները քննադատել են Բաղդադի ձեռնարկած քայլերը: 2003 թվականին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից ի վեր հողերի և բնական պաշարների նկատմամբ վերահսկողության հարցը դարձել է Իրաքի քրդերի և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների ամենաբարդ խնդիրներից մեկը։

  • Կիսվել: