երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 100․000 մարդ մնացել է առանց էլեկտրականության

«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 100․000 մարդ մնացել է առանց էլեկտրականության

Ավելի քան 100․000 մարդ Հյուսիսային Իռլանդիայում մնացել է առանց էլեկտրականության՝ երկրին պատուհասած «Էովին» փոթորկի պատճառով, հայտնում է PA Media-ն։

Մեծ Բրիտանիայից լրացուցիչ ինժեներներ են գործուղվել տարածաշրջան, որպեսզի NIE ցանցերին օգնեն վերականգնել էլեկտրամատակարարումը:

Փոթորիկի հետևանքով վնասվել է ավելի քան 100 դպրոց։ 2300-ից ավելի մարդ հայտնել է ճանապարհներին առաջացած խոչընդոտների մասին։ Ուրբաթ օրը 70 ծառ է հեռացվել՝  M2 մայրուղին վերաբացելու համար:

  • Կիսվել: