շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եմենում մեկ ամսում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 123 զոհ կա

Եմենում մեկ ամսում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 123 զոհ կա

Առնվազն 123 եմենցի, այդ թվում՝ երեխաներ և կանայք, զոհվել են, ևս 247-ը վիրավորվել է մարտի 16-ից ի վեր ԱՄՆ օդային հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Եմենի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ հայտարարությունը դատապարտում է ԱՄՆ-ի «բացահայտ ագրեսիան հայրենիքի դեմ և նրա ուղղակի հարձակումները քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների վրա», ներառյալ հարձակումները Սանայի մոտակայքում գտնվող գործարանի վրա անցյալ գիշեր, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ և վիրավորվել 29-ը, այդ թվում՝ հինգ երեխա:

«Այդ հանցագործությունը, որը գումարվել է ամերիկա-սիոնիստ թշնամու քրեական գործին, լայնածավալ պատերազմական հանցագործություն է և միջազգային բոլոր օրենքների ու կոնվենցիաների կոպտագույն խախտում»,-նշել են նախարարությունից:

  • Կիսվել: