ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵՄ-ն Ուկրաինային մոտ 138 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել. Մակրոն

ԵՄ-ն Ուկրաինային մոտ 138 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել. Մակրոն

Եվրամիությունը մոտ 138 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Ըստ Le Monde-ի՝ դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

«Մենք խաղաղություն ենք ուզում, այս խաղաղությունը չի կարող նշանակել Ուկրաինայի կապիտուլյացիա»,- զգուշացրել է Ֆրանսիայի նախագահը։ «Ոչ ոք չի ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ գերիշխում է ուժեղների օրենքը»,- շարունակել է Մակրոնը՝ հավելելով, որ Մոսկվայի և Կիևի միջև հրադադարը «չի պահպանվի» առանց անվտանգության երաշխիքների։

«Խաղաղությունը չի կարող լինել հրադադար առանց երաշխիքների: Այն պետք է ապահովի ուկրաինական ինքնիշխանության պայմանները՝ Ուկրաինային հնարավորություն տալով բանակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝իրեն վերաբերող բոլոր հարցերի շուրջ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև «ողջունել է նախագահ Զելենսկու հետ հանդիպելու և հազվագյուտ հողերի մասին համաձայնագիրը ավարտին հասցնելու Դոնալդ Թրամփի որոշումը, ինչը վերահաստատելու է նրա հավատարմությունը ինքնիշխան Ուկրաինային»։

Նա հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում «եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու» հնարավորությունը, ինչի համար նա խնդրում է «ամերիկյան աջակցությունը», որը նա «անփոխարինելի» է անվանել:

Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է «արագ գործարք»՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, սակայն զգուշացրել է, որ «փխրուն համաձայնագիրը» կմերժի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: