շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոնցների փաթեթ է հաստատել

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոնցների փաթեթ է հաստատել

ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ: Այս մասին Թվիթերում հայտնել է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:

Թվիթերյան հաղորդագրության մեջ նաև նշված է. ՛՛ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում՛՛:

  • Կիսվել: