ԵՄ-ն նշել է ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեղարկելու պայմանը
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը նրա զորքերի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից: Այս մասին հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իր հերթին Reuters-ը մեջբերել է ԵՄ ներկայացուցչի խոսքերը. «Ուկրաինայում Ռուսաստանի չհիմնավորված և չարդարացված ագրեսիայի դադարեցումը և ամբողջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն առանցքային պայման կլինի պատժամիջոցները փոխելու կամ չեղարկելու համար»:
Նշվում է, որ այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի պայմանը ռուսական բանկերի և սննդի միջազգային առևտրով զբաղվող ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումն է։ ԱՄՆ-ն իր հերթին խոստացել է օգնել վերականգնել Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար։