ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետ
Բրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։
«Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։
Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև առաջարկում է սուբսիդիաներ՝ տրանսպորտային արդյունաբերությանն աջակցելու համար:
Նա խեղդում է բիզնեսը հարկերով, այնուհետև խոստանում է օգնություն այն արդյունաբերությանը, որին սպանում է»,-ասել է Բաբիշը ՝ ելույթ ունենալով աջ պահպանողական կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը, որոնք ստեղծել են «Եվրոպայի հայրենասերներ» խմբակցությունը Եվրախորհրդարանում:
Քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը «թքած ունի տնտեսության վրա, թքած ունի ֆիզիոլոգիայի վրա, բայց ամենաշատը թքած ունի Եվրոպայի ժողովուրդների ճակատագրի վրա»։