ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը. Կալլաս
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար», - Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը։
Կալլասը հայտարարել է նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին։