շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Եվրոպան ռազմшկանացնելու 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ. աղբյուր

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Եվրոպան ռազմшկանացնելու 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ. աղբյուր

ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու (ReArm EU) 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:

Նշվում է, որ հայատարարության մեւ, մասնավորապես, աասված է. «Եվրամիության առաջնորդները հավանություն են տվել պաշտպանությունը ուժեղացնելու Եվրահանձնաժողովի ծրագրին»:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ  Եվրահանձնաժողովի «Եվրոպայի վերազինման» ծրագիրը նախատեսում է եվրոպական ներդրումներ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրում,

Նա առաջարկել էր չորս տարվա ընթացքում հավաքել 800 միլիարդ եվրո՝ «Եվրոպան վերազինելու» ծրագրի ֆինանսավորման համար: Առաջարկվում է միջոցների մեծ մասը ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։ Եվրահանձնաժողովը բյուջետային զիջումներ կտրամադրի ԵՄ երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման համար նախատեսված միջոցները կուղղորդի ռազմական ծախսերին։

  • Կիսվել: