Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով կհրավիրի
Կահիրեն փետրվարի 27-ին Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում, որի նպատակն է քննարկել «լուրջ իրադարձությունները» պաղեստինցիների համար: Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից:
Գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Գազայի հատվածը վերցնելու» և «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ստեղծելու առաջարկի, ինչպես նաև պաղեստինցիներին այլ վայրեր տեղափոխելու տարածաշրջանային և գլոբալ քննարկման ֆոնին:
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածը կփոխանցի Միացյալ Նահանգներին ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ այդ ընթացքում Գազայի բնակչությունը կտեղափոխվի այլ վայրեր: