EFE. Սեուտայի միգրանտների կենտրոնում գտնվում է ավելի քան 1000 մարդ
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում գտնվող ժամանակավոր կալանքի կենտրոնի դիմաց սպասում է ավելի քան 1000 միգրանտ՝ հույս ունենալով մուտք գործել, հաղորդում է EFE-ն։
Կենտրոնը գերբնակեցված է։ Հարյուրավոր միգրանտներ կենտրոնի մոտ սպասում են տարածքի ազատմանը։ Ըստ տեղեկությունների՝ անվտանգության ուժերը հսկում են կենտրոնի շրջակայքը։ Կենտրոնի մոտ գտնվող լողափն ամբողջությամբ զբաղեցված է միգրանտներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի տասնյակ միգրանտներից բաղկացած խումբը անհաջող փորձել է ներխուժել Սեուտայի ժամանակավոր ներգաղթային կալանքի կենտրոն։


