Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բաց կրակ է բռնկվել, շինության տանիքը մասնակի փլուզվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների Ռոստովի մարզի գլխավոր տնօրինության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի առավոտյան՝ Դոնի Ռոստովի 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով թղթի թափոնների պահեստում։ Ավելի ուշ հրդեհի մակերեսը հասել է 1,8 հազար քառակուսի մետրի, մասնակի փլուզվել է շենքի տանիքը։ Հրդեհը տեղայնացվել է:
«Բաց հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 13:18-ին »,-հայտնել է վարչության ներկայացուցիչը։