Դոնալդ Թրամփին տոկունություն և խիզախություն եմ մաղթում․ Կոբախիձեն՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և քաջություն» է մաղթել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երեկվա վիճաբանությունից հետո։
Կոբախիձեն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. «Նախագահ Թրամփը և նրա խաղաղության ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են Ուկրաինայի և հազարավոր ուկրաինացիների արյունալի պատերազմի և սառնասիրտ սպանությունների թույլտվության համար: Նախագահ Թրամփին մաղթում եմ տոկունություն և խիզախություն այս դժվարին պայքարում»