հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Դեմոկրատները Հարիսին աջակցում են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար

Դեմոկրատները Հարիսին աջակցում են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների շրջանում բավականաչափ աջակցություն ունի՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին է վկայում Associated Press-ի հարցումը։

Նախընտրական շտաբից աղբյուրը հաստատել է Reuters-ին, որ Հարիսը ստացել է անհրաժեշտ մակարդակի աջակցություն: Որպես նախագահի թեկնածու հաստատվելու համար Հարիսին անհրաժեշտ էր 1976 դեմոկրատ պատվիրակի ձայն: Ըստ AP-ի թարմացված հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել 2,668 պատվիրակ։

Հարցվածներից ոչ մեկն այլ թեկնածուի անուն չի նշել։

Միևնույն ժամանակ նշվում է, որ հարցումը պաշտոնական չէ, և պատվիրակները կարող են օգոստոսին կայանալիք համագումարի ընթացքում ընտրել ցանկացած առաջարկվող թեկնածուի:

Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին՝ հավելելով, որ սատարում է փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Աարդյունքում այս հայտարարությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը հավաքել է ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն:

  • Կիսվել: