Դեմոկրատների համագումարում Թիմ Ուոլցը պաշտոնապես դարձավ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու
Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը դեմոկրատների համերկրային համագումարի երրորդ օրն ընդունեց կուսակիցների առաջարկը՝ ընթացող ընտրապայքարում ստանձնել ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակը։ Համագումարի երրորդ օրը բացեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Քորի Բուքերը, գրում է amerikayidzayn.com-ը:
Թեև դեմոկրատների համագումարի բանախոսները անդրադարձան մարդկանց վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը, բնապահպանական խնդիրներին և երկրի սահմանների անվտանգությունը, այդուհանդերձ՝ օրակարգի կենտրոնում ԱՄՆ փոխնախագահի թենածուի հարցն էր։
«Քամալա Հարիսը գործում է ի շահ մարդկանց…։ Մյուս անձը վաղուց արդեն ապացուցել է, որ իր գործունեության հիմքում միայն ինքն է և իր շահը»,- համագումարին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ ակնարկելով Թրամփին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: