Դանիան ունի Եվրոպայի լիակատար աջակցությունն իր սահմանների նկատմամբ հարգանքը պահպանելու համար․ Դանիայիի վարչապետ
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո TV2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ քաղաքական առաջնորդները Եվրոպայում և նրանից դուրս լիովին աջակցում են միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի պահպանմանը, տեղեկացնում է Reuters-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սկանդինավյան երկրները և Եվրոպայի ընկերները, ինչպես նաև Եվրոպայից դուրս, հասկացրել են, որ, իհարկե, պետք է հարգել պետությունների տարածքներն ու ինքնիշխանությունը։ Սա շատ կարևոր է միջազգային հանրության համար, որը մենք միասին ստեղծեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի՝ Դանիայի Թագավորության կիսաինքնավար տարածքի նկատմամբ: