Դանիան առաջինն է ԵՄ-ում հանել կորոնավիրուսի տարածման բոլոր սահմանափակումները
Դանիան մռադիր է աառաջիկա օրերին չեղարկել կորոնավիրուսով պայմանավորված բոլոր սահամանափակումները։ Այս մասին հայտնում է Politico.eu-ն։
Նշվում է, որ ռեստորաններ, սպորտային կենտրոններ կամ գիշերային ակումբներ մուտք գործելու համար այլևս Կովիդ-անձնագիր չի պահանջվի, երեխաներն այլևս տուն չեն ուղարկվի COVID-19-ով վարակվածների հետ սերտ շփում ունենալուց հետո։ Միայն վարակվածները պետք է գտնվեն կարանտինում։ Մարդիկ կարող են վերադառնալ գրասենյակ, ինչպես միշտ, եւ դպրոցները բաց կլինեն։