Ցույց Ֆրանսիայում՝ ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով
Այսօր Փարիզում տեղի է ունեցել ցույց՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու պահանջով: Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ երթը կազմակերպել է «Հայրենասերներ» կուսակցությունը՝ նրա առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալը Ֆրանսիային թույլ կտա պաշտպանել իր ազգային շահերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Փարիզի կենտրոնով` վանկարկելով «Մակրոն, հրաժարական տվեք», «Մակրոն, քո պատերազմում պայքարիր մենակ»: Նրանք նաև պաստառներ են պարզել՝ «Դադարեցրե՛ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը», «Հանուն խաղաղության» և այլ կարգախոսներով։ Բացի դրանից՝ ցույցի ընթացքում Ֆիլիպոն պատռել է ԵՄ դրոշը։