Չինաստանը գլոբալ ռազմական հավակնություններ ունի. Պենտագոնի ղեկավար
Չինաստանն ունի գլոբալ ռազմական հավակնություններ, որոնք Պեկինը դրսևորում է Արևմտյան կիսագնդում և տիեզերքի ուղղությամբ: Այս մասին Պանամա կատարած այցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք ունեն ռազմական գերատեսչություններ և կառույցներ, որոնք ընդլայնում են նրանց մուտքը տիեզերք: Նրանք օգտագործում են ռեսուրսները և հողը Չինաստանի գլոբալ ռազմական հավակնությունները խթանելու համար»:
ըստ Հեգսեթի՝ Պեկինը ներդրումներ է անում և գործունեություն է ծավալում այս տարածաշրջանում ռազմական առավելության և տնտեսական անարդար ձեռքբերումների համար:
«Մենք պատերազմ չենք փնտրում Չինաստանի հետ, և դա, իհարկե, անխուսափելի չէ, մենք այն որևէ ձևով չենք փնտրում: Բայց մենք միասին պետք է ամուր կանգնենք այս կիսագնդում չինական սպառնալիքի դեմ»,-նշել է նա:
Հեգսեթն ասել է, որ Թրամփի դիրքորոշումն այն է, որ Պանամայի ջրանցքը չպետք է վերահսկվի Չինաստանի կողմից։