կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Չինաստանը բարձրացրել է տուրքերն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Չինաստանը բարձրացրել է տուրքերն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Չինաստանը, հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը, բարձրացրել է իր տուրքերն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մինչև 80 տոկոս:

Մասնավորապես՝ Չինաստանի Պետխորհրդի Սակագնային հանձնաժողովի գրասենյակը հայտնել է, որ ապրիլի 10-ից ԱՄՆ ապրանքների մաքսատուրքերը 34-ից կբարձրանան մինչև 84 տոկոս:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարեց լայնածավալ նոր սակագնային քաղաքականության մասին և զգուշացրեց մյուս երկրներին հակահարված չտալ:

 

  • Կիսվել: