շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Չինաստանը ամերիկյան սահմանափակումների դեմ պատասխան միջոցներ կկիրառի

Չինաստանը ամերիկյան սահմանափակումների դեմ պատասխան միջոցներ կկիրառի

Պեկինը ամերիկյան սահմանափակումների դեմ պատասխան միջոցներ կկիրառի: Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 15 տոկոս մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ածուխի և հեղուկ բնական գազի ներմուծման համար, ինչպես նաև 10 տոկոս մաքսատուրք՝ նավթի և ամերիկյան այլ ապրանքների, մասնավորապես՝ ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար։

Ակնկալվում է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ: Մինչ այդ լուրեր են շրջանառվում, որ Դոնալդ Թրամփը մտադիր է զրուցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է Չինաստանի ներկրվող ապրանքների նկատմամբ 10 %-ի մաքսատուրքեր սահմանելու մասին: Պաշտոնական պատճառը ամերիկյան սահմանների անվտանգությունը, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը և առևտրային բալանսի ապահովումն է:

  • Կիսվել: