Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով կա 10 զոհ, 19 անհայտ կորած
Փետրվարի 8-ին Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգի Իբինի քաղաքի մերձակա գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով 19 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում, հայտնաբերվել է 10 դի, երկու մարդ վնասվածքներ է ստացել: Ավերվել է 10 տուն, վնասվել է ավելի քան 100 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Այս մասին հայտնել է Ցզյունլյան շրջանի ժողովրդական կառավարությունը, տեղեկացնում է Xinhua-ն
Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպի կապակցությամբ իրավասու պետական կառույցները տարհանել են ավելի քան 760 մարդու։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 3000 զինվորականներ, բժիշկներ, փրկարարներ և անվտանգության աշխատակիցներ։ Բացի դրանից, գործի են դրվել որոնողական շներ, անօդաչու սարքեր, լայնածավալ ինժեներական սարքավորումներ և մասնագիտացված սարքավորումներ: