Չինաստանն անօրինական է համարում Իրանի պատճառով երկրի բանկերի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները
ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները Չինաստանի բանկերի դեմ Իրանի հետ ենթադրյալ համագործակցության պատճառով կլինեն անօրինական միակողմանի սահմանափակումներ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը, մենք միշտ կարծում ենք, որ երկխոսությունն ու բանակցությունները խնդրի լուծման ճիշտ ուղին են։ Չինաստանի դիրքորոշումն անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ հետևողական է և հստակ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնը կարող է արդեն պատժամիջոցներ սահմանել Չինաստանի բանկերի դեմ, որոնք, իբրև, համագործակցում են Իրանի հետ՝ առանց դրա մասին հրապարակայնորեն հայտարարելու։ Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին և երկրորդային պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն հետևել ԱՄՆ սահմանափակումներին:



