Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին
Չինաստանի իշխանությունները հավանություն են տալիս խաղաղ երկխոսությանն ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
«Մենք մշտապես կարծում ենք, որ երկխոսությունը (ուկրաինական) ճգնաժամի կարգավորման միակ ուղին է, և հավանություն ենք տալիս այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով երկու երկրների միջև հայտարարված էներգետիկ հրադադարին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։



