ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չինաստանին մեկուսացնելու համար ԱՄՆ-ն կօգտագործի մաքսատուրքային բանակցությունները. աղբյուր

Չինաստանին մեկուսացնելու համար ԱՄՆ-ն կօգտագործի մաքսատուրքային բանակցությունները. աղբյուր

ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ցանկանում է, որ առևտրային գործընկերները սահմանափակեն Չինաստանի ներգրավվածությունն իրենց տնտեսություններում՝ փոխադարձ մաքսատուրքերի հարցում զիջումների դիմաց»,-նշում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տունը պահանջելու է, որ օտար երկրներն արգելեն չինական ապրանքների փոխադրումն իրենց տարածքով, թույլ չտան չինական ընկերություններին այնտեղ գրասենյակներ բացել և կանխել Չինաստանից էժան արդյունաբերական բաղադրիչների մուտքն իրենց շուկաներ։

Սպիտակ տունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել պարբերականի հրապարակումը։ Սպիտակ տան կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայումս բանակցություններ են վարում մաքսատուրքերի վերացման շուրջ ավելի քան 75 երկրի հետ։

Բացի այդ՝ Չինաստանին սպառնում են մինչև 245 տոկոս մաքսատուրքերով ԱՄՆ ներմուծումների համար։

 

  • Կիսվել: