կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն այժմ կազմում են 145 տոկոս. Սպիտակ տուն

Չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն այժմ կազմում են 145 տոկոս. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 տոկոսով, հայտնել են Սպիտակ տնից, տեղեկացնում է CNBC-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սպիտակ տունը պարզաբանում է, որ չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն այժմ կազմում են 145 տոկոս»:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը չինական ներմուծման նկատմամբ մաքսատուրքերը սահմանել էր 125 տոկոս:

Նախօրեին հայտնի է դարձել նաև, որ Չինաստանը ապրիլի 10-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների սակագների լրացուցիչ դրույքաչափը՝ 34-ից դարձնելով 84 տոկոս:

  • Կիսվել: