Չինացի միլիոնատերը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը գնել էր 6,2 միլիոն դոլարով
Չինացի կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հեղինակավոր Sotheby's աճուրդում գնել էր 6,2 միլիոն դոլարով, հայտնում է france24.com-ը:
Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սանը տասնյակ լրագրողներ աչքի առաջ կերել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան, որը «խորհրդանշական» է որակել:
«Այն իսկապես ավելի համեղ է, քան մյուս բանանները», - ասել է Սանը համտեսից հետո: