Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ազգային սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Կիլյագուայից 56 կմ արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 94 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: