Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ԶՈւ-ն շարունակել է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և ԶՈւ-ի շահերից օգտագործվող ծովային նավերին: Այս մասին հայտնել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում հարված է հասցվել ռազմական նշանակության բեռ տեղափոխող չորաբեռնատար նավի։
Մեկ այլ չորաբեռնատար նավ խոցվել է ծովում երթևեկության ժամանակ։ Ըստ գերատեսչության՝ այն Իզմայիլի նավահանգիստ էր տեղափոխում ուկրաինական զինված ուժերի ապահովման համար նախատեսված ռազմական գույք։



