ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չեխիան ԵՄ-ում կքննարկի «Ազատություն» ռադիոկայանի ապագան՝ ԱՄՆ ֆինանսավորումը կորցնելուց հետո

Չեխիան ԵՄ-ում կքննարկի «Ազատություն» ռադիոկայանի ապագան՝ ԱՄՆ ֆինանսավորումը կորցնելուց հետո

Չեխիայի կառավարությունը ցանկանում է Եվրամիությունում քննարկել Պրահայում գործող Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի (Ազատություն ռադիոկայանի) ապագան, որը կորցրել է ԱՄՆ-ի ֆինանսավորումը, տեղեկացնում է DW-ն։:

Նշվում է, որ արտգործնախարար Յան Լիպավսկին, մասնավորապես, ասել է. «Նման հեռարձակումը շարունակելը բխում է Եվրոպայի շահերից»:

Նա հավելել է, որ «Ազատություն» ռադիոկայանի շարունակական աշխատանքի հարցը կբարձրացնի ԵՄ այլ երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ Լիպավսկիի խոսքով՝ պետք է քաղաքականապես մտածել, թե ինչ է նշանակում «Ազատություն» ռադիոկայանը Չեխիայի և Եվրոպայի համար։ «Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ տոտալիտարիզմը չծաղկի»,-ասել է նա: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չվճարվող արձակուրդի է ուղարկել ԱՄՆ ԶԼՄ-ների հարյուրավոր աշխատակիցների, ովքեր հեռարձակում են իրականացնում երկրից դուրս: Առաջին հերթին, դա ազդել է այնպիսի լրատվամիջոցների աշխատակիցների վրա, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը:

  • Կիսվել: