Չարլզ թագավորը և թագուհի Կամիլան այցելել են Հռոմի պապին
Չարլզ թագավորը և թագուհի Կամիլան չորեքշաբթի կեսօրին հանդիպում են ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի Casa Santa Marta-ում, հաղորդում է Vatican News-
ը:Չորեքշաբթի երեկոյան տարածված հաղորդագրության մեջ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը նշել է. «Այսօր կեսօրից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնավոր հանդիպում է ունեցել նորին գերազանցություն Չարլզ թագավորի և թագուհի Կամիլայի հետ: Հանդիպման ընթացքում Հռոմի պապը իր բարեմաղթանքներն է հայտնել Թագավորական ընտանիքին ամուսնության տարեդարձի կապակցությամբ: Փոխադարձաբար Չարլզ թագավորն էլ Հռոմի պապին մաղթել է շուտափույթ ապաքինում»:
Հռոմ կատարած եռօրյա այցի ընթացքում բրիտանացի միապետերը հանդիպել են նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։