երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
CBS. Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի ինքնաթիռի վթարի 40 զոհերի մարմինները

CBS. Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի ինքնաթիռի վթարի 40 զոհերի մարմինները

Շտապօգնության ծառայությունները հայտնաբերել են Վաշինգտոնում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով 40 զոհվածների դիեր։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության գերատեսչությունների աղբյուրները։

Ինչպես նշել է հեռուստաալիքի զրուցակիցը, որոշ դիակներ ալիքն ափ է դուրս բերել, մյուսները ջրի տակ են եղել։ Փորձագետները կարծում են, որ զոհերի բոլոր աճյունները այժմ հայտնաբերվել են։ Ինչպես հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը, մահացածներ կարող են լինել նաև ինքնաթիռի պոչամասում, որը անհասանելի է մնում ջրասուզակների համար։

  • Կիսվել: