ՑԱԽԱԼ-ն ու «Հեզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել, սահմանամերձ տարածքում ավերածություններ կան
ՑԱԽԱԼ-ն ու «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները, Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ տարածքում ավերածություններ կան:
Մասնվորապես՝ Իսրայելի Կիրյաթ-Շմոնա քաղաքում լուրջ ավերածություններ են եղել, վնասվել է համայնքային պահեստ, հրդեհ է բռնկվել:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ իսրայելական ուժերն էլ իրենց հերթին թիրախավորել են մայրաքաղաք Բեյրութը, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ-ի տեղեկության, գտնվել է «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկը: Հայտնի է վիրավորների և զոհերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հեզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել:
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» շուրջ 1500 թիրախի: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ իսրայելական հրթիռակոծության հետևանքով երկրում զոհերի թիվը հատել է 550-ը, 1800-ից ավելի մարդ վիրավորվել է: Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրությում մարդիկ զանգվածաբար տարհանվում են: